Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Կյանքի կանոններ «աշխարհի ամենատգեղ կնոջից». 1in.am

Կյանքի կանոններ «աշխարհի ամենատգեղ կնոջից». 1in.am

Աշխարհի ամենատգեղ կինը՝ Լիզի Վելասկեսը, ծնվել է յուրատեսակ համախտանիշով՝ նրա օրգանիզմը չի յուրացնում ճարպերը: Չմահանալու համար նա պետք է ուտի յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Այժմ նրա հասակը 152 սմ է, քաշը՝ 25 կգ: Նրա 1 աչքը կույր է: Կնոջ օրգանիզմն այնքան փխրուն է, որ ցանկացած հիվանդություն կարող է մահացու լինել նրա համար՝ գրում է womanhappiness.ru-ն:

Լիզին իրեն 4 բան է խոստացել՝ որ կավարտի քոլեջը, գիրք կգրի, մոտիվացիոն խոսնակ կդառնա և մեծ ընտանիք կստեղծի: Այժմ Լիզին 24 տարեկան է: Նա դիպլոմ է ստացել, շուտով կթողարկվի նրա 3-րդ գիրքը, նա ելույթ է ունենում համաժողովներում և սեմինարներում: Ընտանիք դեռ չունի: «Բայց ես դեռ այնքան երիտասարդ եմ»,- ասում է Լիզին ժպտալով:

Ահա Լիզիի մի քանի մտքեր:

Լավ մարդկանց հետ կարող է իսկական աղբ տեղի ունենալ: Պետք չէ ձեզ և շրջապատողներին ապացուցել, որ դա ձեր մեղքը չէ, և արդարանալ: Պարզապես ընդունեք փաստը, որ երբեմն ինչ-որ վատ բան է լինում: Ոչինչ չես կարող անել:

Ձեր արժեքավորությունը չի չափվում նրանով, ինչ ասում և մտածում են ձեր մասին շրջապատողները:

Երբեք ոչ-ոքի թույլ չտաք ձեզ պիտակավորել: Ձեր մասին ինչ էլ ասեն՝ միայն դուք գիտեք, թե ինչի եք ընդունակ և ինչ եք ներկայացնում ձեզնից: Բարձր նշաձող դրեք և ձգտեք դրան:

Անօգուտ է ագրեսիային ագրեսիայով պատասխանել: Չարին չարով պատասխանելով՝ դուք միայն ավելացնում եք բացասական էներգիան ձեր շուրջը: Դժվար թե դա ձեզ երջանկություն բերի:

Ձեր լավագույն պատասխանը նեղացնողներին` կլինեն Ձեր ձեռքբերումները: Թող նրանց վիրավորանքներն ու ատելությունը, ովքեր ձեզ չեն սիրում, որ ձեզ հատակ չքաշեն, այլ առաջ մղեն: Ապացուցեք, որ ձեզ չհավատացողները սխալվում են:

Դժվարությունները և փորձություններն աճի անհրաժեշտ պայմաններն են: Դրանք մեզ օգնում են սովորել, փոխվել և ավելի լավը դառնալ:

Սիրող ընտանիքը շատ բան է նշանակում: Ծնողները, ովքեր հավատում են իրենց երեխային, ինչպիսին էլ նա լինի, մեծ գործ են անում: Նրանք նրա մեջ ձևավորում են վստահություն սեփական ուժերի նկատմամբ, անհաջողությունները հաղթահարելու և առաջ գնալու ունակություն:

Թերությունները ձեր զենքը դարձրեք: Իմ «տգեղությունը», իմ հիվանդությունն ինձ ավելի ուժեղ են դարձնում: Դրանք ինձ օգնում են համոզիչ լինել: Դրանք դարձել են իմ այցեքարտը, իմ տարբերիչ նշանը: Մարդիկ տեսնում են ինձ և հավատում:

Դուք պետք է հանդիպեք սեփական դևերին:

Միշտ ընտրեք երջանկությունը` առանց երկար մտածելու:

 

Լիզի Վելասկես Լիզի Վելասկես

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ